211652_close_icon
views-count963 դիտում article-date 17:13 19-04-2022

Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում փաստաթղթերի փաթեթի ստորագրում է նախատեսված. Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի ընթացքում նախատեսվում է համագործակցության փաստաթղթերի փաթեթ ստորագրել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է tass.ru-ն։

Նա հիշեցրել է, որ երեքշաբթի օրը նախատեսված է Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը կշարունակվի աշխատանքային նախաճաշի ձեւաչափով։

«Ապա Փաշինյանը շատ ինտենսիվ շփումներ կունենա ՌԴ կառավարության մակարդակով։ Դրանց ընթացքում փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ կստորագրվի»,- հավելել է Պեսկովը։

Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը ավելի վաղ նշել էր, որ այցի ընթացքում Փաշինյանը նախատեսում է նաեւ հանդիպումներ ունենալ իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի եւ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Նմանատիպ նյութեր