211652_close_icon
views-count1559 դիտում article-date 16:26 19-04-2022

Երևանում կվերանվանվեն փողոցներ և կտեղադրվեն հուշատախտակներ

Մայիսյան փողոցը կվերանվանվի ի պատիվ ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանի, իսկ Նուբարաշեն վարչական շրջանի 13-րդ փողոցը կվերանվանվի Նոր Զմյուռնիա։ Համապատասխան որոշումն ընդունվել է ապրիլի 19-ին Երեւանի ավագանու նիստում։

Երեւանի եւս մեկ փողոց կանվանվի ի պատիվ Հայաստանում սրտանոթային վիրաբուժության եւ տրանսպլանտոլոգիայի հիմնադիր բժիշկ Ալեքսանդր Միքայելյանի անունով։

Ավագանու մեկ այլ որոշմամբ քաղաքում կտեղադրվեն հուշատախտակներ՝ հավերժացնելով ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Հովհաննեսի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերգեյ Աղաջանյանի, դրամատուրգ Գրիգոր Չալիկյանի, ՀԽՍՀ  գիտության վաստակավոր գործիչ Պարթեւ Մարգարյանի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լաերտ Վաղարշյան, քաղաքական գործիչ Լյուդվիգ Ղարիբջանյանի հիշատակը։

Նմանատիպ նյութեր