211652_close_icon
views-count2295 դիտում article-date 15:07 19-04-2022

Անկեղծորեն շարունակում ենք Հայաստանի հետ կարգավորման գործընթացը․ Էրդողան

Թուրքիայի նախագահը կրկին խոսել է կովկասյան տարածաշրջանում խաղաղության հեռանկարի մասին: Հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Իր առաջնորդած «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական գրասենյակում, մի շարք երկրների դեսպանների հետ ռամադանյան ընթրիքի՝ իֆթարի ժամանակ, Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասել է, թե «Ադրբեջանի հողերի ազատագրմամբ կարևոր հնարավորություն է ստեղծվել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար»։

«Այդ առիթը չկորցնելու համար՝ անկեղծորեն շարունակում ենք մեր հարևան Հայաստանի հետ կարգավորման գործընթացը»,- հայատարարել է Էրդողանը:

Նմանատիպ նյութեր