211652_close_icon
views-count2367 դիտում article-date 13:38 19-04-2022

Ամբողջական աջակցություն Նիկոլ Փաշինյանին. Շառլ Միշելի գրառումը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին:

Նա, մասնավորապես, նշել է. «Խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի շարունակեմ Բրյուսելում մեր վերջին քննարկումները: Ամբողջական աջակցություն նրան եւ խաղաղ, կայուն եւ անվտանգ Հարավային Կովկաս ունենելուն աջակցելուն ուղղված բոլոր ջանքերին»:

Ավելի վաղ, որ երեկ՝ ապրիլի 18-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ կառավարությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին:

Փաշինյանը եւ Միշելը քննարկել են նաեւ ԵՄ-ի Արեւելյան գործընկերության տնտեսական եւ ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանին 2.6 միլիարդ եվրո հատկացնելու պայմանավորվածության կատարման ընթացքը, ընդգծել ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի արդյունավետ իրագործման կարեւորությունը: Շառլ Միշելը վերահաստատել է Հայաստանի համար նախատեսված ներդրումային ծրագիրը լիարժեք կերպով իրականացնելու ԵՄ հանձնառությունը եւ ընդգծել ծրագրերի գործնական իրագործման փուլը հնարավորինս արագ սկսելու կարեւորությունը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր