211652_close_icon
views-count1131 դիտում article-date 11:57 19-04-2022

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք. մահ չկա

Հայաստանում ապրիլի 19-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 14 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422784-ի: Տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում կատարվել է 3332 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3020875 է:

Փաստացի այս պահին բուժվում է 1995 պացիենտ, նվազել է 13-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410485 անձ` վերջին մեկ օրում 27 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:

Նմանատիպ նյութեր