211652_close_icon

«Երևանի պատմությունը» կվերահրատարակվի եռալեզու տարբերակով

views-count2374 դիտում article-date 11:24 18-04-2022
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի նախաձեռնությամբ մեկնարկել են «Երևանի պատմություն» գրքի եռալեզու տարբերակի վերահրատարակման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ գործընթացի շուրջ աշխատանքային քննարկում է կազմակերպվել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի և խմբագրական կազմի այլ պատմաբանների մասնակցությամբ:

Նմանատիպ նյութեր