211652_close_icon
views-count2244 դիտում article-date 22:24 17-04-2022

Չավի․ Մեր սեփական տանը մեզ թալանված ենք զգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նշել է՝ «Այնտրախտից» կրած պարտության պատճառը մրցակցի երկրպագուների պահվածքն է եղել, հայտնում է Armsport.am-ը:

Եվրոպա լիգայի՝ «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղին Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմի ավելի քան 20 հազար երկրպագու է ներկա եղել։ Կատալոնացիները 2-3 հաշվով պարտություն են կրել և չեն կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ․

«Ֆուտբոլիստների մոտ տպավորություն չկար, թե իրենք տանն են։ Սա արդարացում չէ, բայց մթնոլորտն ազդեց մեզ վրա։ Մենք մեզ լավ չէինք զգում։

Ես վատ կանխազգացողություն ունեի այն պահից սկսած, երբ մենք հյուրանոցի դիմացից նստեցինք ավտոբուս։ Մենք մեզ տանը չէինք զգում։ Մեզ վրա տարատեսակ իրեր էին նետում, ֆուտբոլիստները նույնիսկ թունել չէին կարողանում մտնել։ Առաջին իսկ րոպեներից էլ մրցակիցը 11-մետրանոց վաստակեց։

Ամեն առումով մեզ համար ճակատագրական երեկո էր։ Այն վատ սկսվեց և վատ ավարտվեց։ Մեզ թալանված ենք զգում մեր սեփական տանը։

Ինչ-որ պահի ակումբը բացատրություն կտա այս ամենի համար, կամ գոնե կփորձի գտնել միջոց՝ հետագայում նման բաները կանխելու համար։ Սա ակումբի սխալն էր, անկասկած»,- ասել է Չավին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր