211652_close_icon
views-count1002 դիտում article-date 17:58 17-04-2022

Սուրբ Զատկի տոնին Ամարասի վանքում պատարագ է մատուցվել

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի Սբ պատարագ է մատուցվել Ամարասի վանական համալիրում, ինչպես նաև Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ օրհնության կարգ է կատարվել։

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ Ամարասի վանական համալիրն, իրապես, մեծ և կարևոր նշանակություն ունի մեզ՝ քրիստոնյաներիս համար։

«Գրիգոր Լուսավորիչն, իր  տեսիլքի մի փոքրիկ մասնիկ իր հոգում ծրարած, եկել է այս հովիտը և կառուցել Ամարասի պատմական վանքը։ Սովորական վայր չէ այս վայրը, և դա զգացել ու գնահատել են մեր բոլոր թագավորները, իշխանները, և, Վաչագան Բարեպաշտ թագավորից սկսած, ուխտատեղի է մեր իշխանական վերնախավի համար, որովհետև զգացել են նրա կարևորությունը՝ ոչ միայն հոգևոր անվտանգության տեսանկյունից, այլ նաև՝ ֆիզիկական»,-ասել է նա։

Եկեղեցու հավատավորների բերած օրվա խորհրդանիշները (ներկած ձու, խաղցրավենիք)՝ որպես կյանքի ու հարության նշաններ, օրհնվել են եպիսկոպոսի կողմից, որից հետո հավատավորները դրանք իրենց հետ տուն են տարել։

Սուրբ Պատարագին մասնակցում էին ԱՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանը, պետնախարար Արտակ Բեգլարյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, եկեղեցու բազմաթիվ հավատավորներ։

Նմանատիպ նյութեր