211652_close_icon
views-count1389 դիտում article-date 16:03 17-04-2022

Սպիտակ տան հուշանվերների խանութը վաճառքի է հանել Զելենսկու պատկերով մետաղադրամների շարք

Tert.am-ը գրում է. Սպիտակ տան հուշանվերների խանութը վաճառքի է հանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատկերով մետաղադրամների շարքը։ Այս մասին հաղորդագրություն է տեղադրված խանութի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Մեկ մետաղադրամի արժեքը 100 դոլար է։ Դիմերեսին պատկերված է Զելենսկին, դարձերեսին՝ Ուկրաինայի քարտեզը՝ Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի հետ միասին:

Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, մետաղադրամի թողարկումը կապված է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության հետ։ Վաճառքից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ամերիկյան մասնաճյուղին՝ Կիևին մարդասիրական օգնության համար։

Նմանատիպ նյութեր