211652_close_icon
views-count35754 դիտում article-date 15:46 16-04-2022

Արարատի մարզում 33-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանի կողմից նյութեր են նախապաստրաստվում ապրիլի 14-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։ 

Այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 33-ամյա Ռուբիկ Մ․-ն իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Դիմիտրով գյուղի կենտրոնական փողոցում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 75-ամյա Աբով Ս․-ին։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր