211652_close_icon
views-count1800 դիտում article-date 13:11 16-04-2022

Կիևի մի քանի թաղամասեր գիշերը գնդակոծվել են. Կլիչկո

Գիշերը ռուս զինվորականները գնդակոծել են Կիևի մի քանի թաղամասեր, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան։ Գրում է «Ազատությունը»։

Կլիչկոյի խոսքով՝ տեղում աշխատում են շտապօգնության բժիշկներն ու փրկարարները։

Ավելի վաղ տեղացիները հայտնել էին Ուկրաինայի մայրաքաղաքի թաղամասերից մեկում պայթյունի մասին, սոցցանցերում հայտնվել էր լուսանկար, որում ծուխ է երևում։

Հաղորդվում է նաև Լվովում պայթյունների մասին, սակայն այս տեղեկությունները դեռ չեն հաստատվել։

Նմանատիպ նյութեր