211652_close_icon
views-count3435 դիտում article-date 11:45 16-04-2022

Ռուսաստանը մեկընդմիշտ կորցրեց Ուկրաինան. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ընդմիշտ կորցրել է Ուկրաինան։ Այս մասին նա ասել է իր իր տեսաուղերձում:

«Ռուսաստանի խնդիրն այն է, որ նրան չի ընկալում և երբեք չի ընկալի ամբողջ ուկրաինացի ժողովուրդը: Ռուսաստանը մեկընդմիշտ կորցրեց Ուկրաինան: Ավելին՝ ամբողջ աշխարհն է կորցրել: Նրան այլևս ոչ մի տեղ չեն ընկալում»,- ասել է նախագահը:

Նաև, խոսելով պատերազմի ավարտի ժամկետների մասին, Զելենսկին նշել է, որ պատերազմն ավելի արագ կավարտվի, երբ Կիևը ավելի հզոր աջակցություն ստանա գործընկեր երկրներից, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին և զենքին։

Զելենսկին նաև նշել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շատ լուրջ են, բայց դրանք բավարար չեն ռուսական ռազմական մեքենան առանց գումարի միջոցի թողնելու համար։

Նմանատիպ նյութեր