211652_close_icon
views-count7807 դիտում article-date 10:18 16-04-2022

Զելենսկին հայտնել է՝ ինչքան զոհ ունի Ուկրաինան

Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմում են մոտ 2,5-3000, կա 10 000 վիրավոր։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

CNN-ի հետ հարցազրույցում Զելենսկին ասել է, որ ուկրաինացի պաշտոնյաները կարծում են, որ պատերազմում զոհվել է 2500-ից 3000 ուկրաինացի զինծառայող՝ համեմատելով այդ թիվը Ռուսաստանի կողմից 19000-ից 20000 զոհերի թվի հետ (Ռուսաստանը խոստովանել է 1351 զինվորական զոհ): Զելենսկին հավելել է, որ կան մոտ 10,000 ուկրաինացի զինծառայողներ, որոնք վիրավորվել են, և որ «դժվար է ասել, թե նրանցից քանիսը ողջ կմնան»,- ասել է նա։ 

Քաղաքացիական զոհերի քանակն ավելի դժվար է գնահատել, ասել է նա: «Շատ դժվար է խոսել խաղաղ բնակիչների մասին, քանի որ մեր երկրի հարավում շրջափակված են Խերսոն, Բերդյանսկ, Մարիուպոլ քաղաքները, արևելքում՝ Վոլնովախան, մենք պարզապես չգիտենք՝ քանի մարդ է զոհվել արգելափակված այդ տարածքում»,- ասել է Զելենսկին։

Նմանատիպ նյութեր