211652_close_icon
views-count12542 դիտում article-date 22:06 15-04-2022

Մահացել է լրագրող Գարիկ Ավետիսյանը

Լրագրող Լուսինե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Խոր ցավով, անհուն կսկիծով տեղեկացա իմ գործընկեր Գարիկ Ավետիսյանի վաղաժամ մահվան մասին։

Գարիկն իմ խմբագրած՝ «Ջրաբերդ» թերթում թղթակցում էր 2014 թվականից մինչև 2020 թվականը. թերթի արտահաստիքային թղթակիցն էր Հայաստանում՝ մինչև իմ խմբագրած թերթի վերջին համարը, որը մեծ համբավ ուներ և տարածված էր աշխարհով մեկ։

Նրա շնորհիվ պարբերաբար, օպերատիվ կերպով թերթում տպագրում էի նաև հայաստանյան իրադարձությունները և հարցազրույցները տարբեր երկրների նշանավոր մարդկանց հետ ...

Նա ուներ մեծ պատասխանատվություն, միաժամանակ շատ աշխատասեր լրագրող էր, ընկերասեր էր, ազնիվ, բարեխիղճ...տիրապետում էր օտար լեզուների...

Այսօր մեծ ցավ եմ ապրում՝ կորցնելով նման գործընկերոջ, նման ազնիվ և խելացի մարդու։
Ցավում եմ և ափսոսում, համբերություն նրա հարազատներին, նրա կնոջը՝ Sirarpi Karapetyan ֊ին...((((նաև մեզ և նրան ճանաչող բոլոր գործընկերներին։

Ննջիր խաղաղությամբ հարգելի գործընկեր Գարիկ ջան, քեզ երբեք չենք մոռանա, ու քո հիշատակը միշտ վառ կպահենք...

Թող Աստված լույսերի մեջ պահի քո արդար և ազնիվ հոգին..

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նույնպես ցավակցում է Գարիկ Ավետիսյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ մեր գործընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր