211652_close_icon
views-count1341 դիտում article-date 15:55 15-04-2022

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսով քննարկել են Մոսկվայի աջակցությամբ խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները

Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը ուրբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները։ Հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Նախարարները մտքեր են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման շուրջ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետագա քայլերի վրա։

«Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի համաձայնեցման հեռանկարներին», - հայտնում է ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը։

Արտգործնախարարները քննարկել են նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր։

«Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը»,- ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր