211652_close_icon
views-count918 դիտում article-date 14:38 15-04-2022

Արցախի նախագահն այցելել է «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին այցելել է Ստեփանակերտում գործող «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն, որը մատուցում է ամբուլատոր պոլիկլինիկական ամբողջական ծառայություն: Տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը;

Երկրի ղեկավարը ծանոթացել է կենտրոնի պայմաններին ու ենթակառուցվածքներին, կարևորել ժամանակակից բժշկական նոր կենտրոնների հիմնադրումն Արցախում: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար առանցքային է մասնավոր ու պետական ոլորտների արդյունավետ համագործակցությունը:

Այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Նմանատիպ նյութեր