211652_close_icon
views-count1274 դիտում article-date 13:24 15-04-2022

Ակնկալում ենք, որ ռենովացիայի այս ներդրումն իրեն կարդարացնի. Փաշինյան

Հույս ունենք, որ բնակարանների ռենովացիայի ծրագիրը կդառնա ծավալուն տնտեսական ծրագիր: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրին:

Նշենք, որ այդ ծրագրով առաջարկվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ նորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները: Սահմանամերձ բնակավայրերում վարկի տոկոսներն ամբողջովին սուբսիդավորվեն, ոչ սահմանամերձ գյուղերում կսուբսիդավորվեն այնքան, որ վարկատուի վրա կմնա երկու տոկոսը, քաղաքներում՝ 3 տոկոսը, իսկ Երեւանում 5 տոկոսը: Ծրագիրը կտարածվի մինչեւ 2023 թվականի հուլիսի 1-ը վերցնելիք վարկերի վրա:

Այս առնչությամբ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք գիտեք, որ խորհրդային ժամանակներից հատկապես մարզերում շատ դեպքերում կառուցվել են բնարականներ, որոնց մի հսկայական մասը չի օգտագործվում: Չնյայած մարդիկ ապրել են այդ տարածքում, բայց զգալի մասը լքված տարածքի կարգավիճակ է ունեցել: Երկրորդ, այս ընթացքում կտրուկ մեծացել է վարձու բնակարանների պահանջարկը  եւ աճել են գները: Հայտնի հանգամանքների բերումով անորոշություններ են առաջացել արտագնա աշխատանքի մեկնողների առնչությամբ:

Մենք մտածել ենք, որ գործարկենք պետական ծրագիր, որի շրջանակներում քաղաքացիներին առաջարկում ենք սուբսիդավորվող վարկեր վերցնել եւ ռենովացիայի, վերակառուցման ենթարկել բնակարանները, պայմանով, որ այդ ծախսերի 20-30 տոկոսը  կօգտագոծվի բնակարանի էներոխնայողության համար:

Մենք ակնկալում ենք, որ քաղաքացիները հոսանքի, գազի համար պակաս կվճարեն եւ այս ներդրումն իրեն կարդարացնի:

Ի վերջո, ակնկալում ենք, որ այս ծրագրի շրջանակներում մենք նաեւ կապահովենք արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիներին, որոնք չեն կարողանա այս տարի մեկնել, նրանց համար պոտենցիալ աշխատատեղ ենք ստեղծում»:

Նմանատիպ նյութեր