211652_close_icon
views-count1656 դիտում article-date 12:34 15-04-2022

Պետությունը ամբողջապես կամ մասնակի կսուբսիդավորի բնակարանների էներգաարդյունավետ նորոգման վարկի տոկոսադրույքները

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագիրը:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ այս նախագծով առաջարկվում է ամբողջապես կամ մասնակի սուբսիդավորել բնակարանի կամ բնակելի տան էներգաարդյունավետ նորոգման համար ներգրավված վարկային միջոցների տոկոսադրույքները:

Նրա խոսքվո, ՀՀ-ում վիճակագրական տվյալների համաձայն, առկա է 19183 բազմաբնակարան շենք՝ 450 հազար բնակարաններով, և 420 հազար բնակելի տուն (ընդհանուր առմամբ՝ շուրջ 860.0 հազար բնակելի միավոր): Առկա բնակարանային ֆոնդի շուրջ 80%-ը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին և սեփականաշնորհման գործընթացից ի վեր, վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել:

Բնակարանային ֆոնդի նշված հատվածում իրականացված չեն նաև էներգաարդյունավետության միջոցառումներ, ինչի արդյունքում՝ թեև տնային տնտեսություններն իրենց եկամուտների զգալի մասն ուղղում են էներգիայի սպառման դիմաց ծախսերի վճարմանը, չեն կարողանում բավարար չափով ապահովել իրենց բնակելի տարածքների լիարժեք ջեռուցումը:

Ծրագիրը չի վերաբերում 4-րդ կարգի վթարային շենքերին ու տներին:

Ղուլարյանի խոսքով, էներգոարդյունավետ է համարվում այն վերաբորոգումը, որի շրջանակներում իրականացվելիք աշխատանքների ընդհանուր արժեքից էներգոարդյունավետության բարձրացման միջոցառումներին են ուղղվում բնակարանների դեպքում 20 տոկոսը, տների դեպքում՝ 30 տոկոսը. «Մասնավորապես, էներգիայի այլընտրանքային աղբյուրների, էներգոարդյունավետ շինանյութերի, էներգոխնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների  եւ պատուհանների ձեռքբերման,  տեղադրման եւ փոխարինման,  իսկ անհատական բնկելի տան դեպքում նաեւ արտաքին պարփակող կոնստրուկցիաների  ջերմամեկուսացումը: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում վարկի տարեկան տոկոսադրույքի հիմք ընդունել հետեւյալ ցուցանիշները. Վարկի սահմանաչափը կազմում է բազմաբնակարան շենքի բնակարանի համար ոչ ավել քան 7 մլն դրամ, անհատական տների համար՝ ոչ ավել, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվումէ  դրամով, ոչ ավել, քան 14 տոկոս տոկոասդրույքով, առավելագույնը 7 տարով:

Պետությումը տոկոսադրույքը սուբսիդավորում է հետեւյալ սկզբունքով.

Սահմանամերձ կամ բարձր լեռնային բնակավայրերում սուբսիդավորումը կկատարվի այնպես, որ շահառուներին վարկը տրվի զրո կոտոս տոկոսադրույքով

Սահմանամերձ չհնդիսացող գյուղական բնակավայրերում շահառուներին վարկը կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով,

Քաղաքային բնակավայրերում կտրադրվի 3 տոկոսով, եւ Երեւանում այն կկազմի 5 տոկոս:

Մեկ բնակարանի համար կիրականացվի միայն մեկ վարկի ֆինանսավորում: Ծրագիրը կտարածվի մինչեւ 2023-ի հուլիսի 1-ը տրամադրվելիք վարկերի վրա:

Նմանատիպ նյութեր