2051 դիտում
10:20 15-04-2022
Արտերկրից Հայաստան ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստան արտերկրից ուղարկված փողերի ներհոսքը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա փետրվարին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 56 մլն 102 հազար դոլար: Նկատենք, որ, հունվար ամսվա համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 15 մլն 645 հազար դոլարով:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ փետրվարին տրանսֆերտները շարունակել են հունվար ամսվա համեմատ ավելանալ, բայց նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ՝ դրանք բավականին նվազել են: Բացի այս, նշենք, որ ՌԴ-ից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը փետրվար ամսին կազմել է 46 մլն 96 հազար դոլար։ Այս ցուցանիշը, ե՛ւ 2021 թվականի դեկտեմբեր, ե՛ւ այս տարվա հունվար ամիսների համեմատ, բավականին աճել է: Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են:
Փաստորեն, փետրվարին 28 մլն 550 հազար դոլարի չափով ավելացել են ՌԴ-ից ՀՀ եկած տրանսֆերտները: Ի դեպ, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է պակասել. եթե հունվարին այն կազմել է 27 մլն 623 հազար դոլար, ապա փետրվարին դարձել է 19 մլն 202 հազար դոլար: Տեւական ժամանակ է, ինչ ռուսական ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկված է: Մասնագետների խոսքերով՝ ռուբլու արժեզրկման ազդեցությունը կընկնի նաեւ տրանսֆերտների վրա, այլ կերպ ասած՝ տրանսֆերտների բլոկը մեծ վնաս կկրի»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
955 դիտում
10:25 03-02-2022
Աարտերկրից Հայաստան ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է. «Ժողովուրդ»
1371 դիտում
10:11 26-07-2022
ՌԴ-ից ուղարկված փողերի ներհոսքն ավելացել է 95 մլն դրամով․ «Ժողովուրդ»
6775 դիտում
10:23 06-09-2017
Արտերկրից ՀՀ ուղարկված մարդասիրական օգնության ծավալներն ավելացել են, իսկ ՌԴ-ից՝ օգնություն չի եկել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
397 դիտում
22:10 24-04-2024
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան
436 դիտում
21:56 24-04-2024
Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար․ Արտակ Զաքարյան