211652_close_icon
views-count60371 դիտում article-date 23:40 14-04-2022

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. Արբաթ գյուղում երկհարկանի տանն առաջացած կրակի տարածման դեմ պայքարում էին մի քանի մարտական հաշվարկ հրշեջ-փրկարարներն ու գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:20–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արբաթ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ, 2 ջրատար, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, այնուհետև թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատից  2 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ երկհարկանի տան երկրորդ հարկում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջ-փրկարարները:

Այրվել է նշված փողոցի թիվ 44 տան տանիքը, որը  ամբողջութամբ «բաղդադ» է, նկուղի պահարանները, խոհանոցային գույքը՝ մասամբ, ինչպես նաև հարևան ննջասենյակն՝ ամբողջությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը, համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչները:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննություններ անցկացնելուց  հետո:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ տեղում է նաև գյուղապետը, սակայն Արբաթը միացել է Մասիս խոշորացված համայնքին:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 186+
186+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր