211652_close_icon
views-count2186 դիտում article-date 19:32 14-04-2022

Հենրիխ Մխիթարյան. Հուսով եմ, որ «Ռոմայի» հետ կնվաճենք Կոնֆերենցիաների Լիգան

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչում նորվեգական «Բուդե-Գլիմտի» հետ պատասխան խաղում:
 
Հիշեցնենք, որ առաջին խաղում նորվեգացիները հաղթել են 2:1 հաշվով:
 
«Այն, թե ինչպես ենք մենք խաղացել «Բուդե-Գլիմտի» հետ, արդեն անցյալում է, հիմա մենք մտածում ենք հաջորդ խաղի մասին:
 
Մենք պետք է խաղանք և ցույց տանք, որ ունակ ենք հաղթել, քանի որ ուժեղ թիմ ենք:
 
Ես յուրաքանչյուր ակումբում, որտեղ հանդես եմ եկել, միշտ ինչ-որ բան նվաճելու ամբիցիաներ եմ ունեցել: Վերջում միշտ տիտղոսներն են մնում:
 
Հուսով եմ, որ կնվաճենք Կոնֆերենցիաների լիգան, բայց սկզբից պետք է հաղթենք «Բուդե-Գլիմտին», ասել է Մխիթարյանը:
 
«Ռոմա» - «Բուդե-Գլիմը» հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր