211652_close_icon
views-count15290 դիտում article-date 14:56 14-04-2022

Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու․ Սերժ Սարգսյանի գրասենյակը փաստաթուղթ է հրապարակել

ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցող կողմերին 2016թ. օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերությունն է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը։

«Արդյո՞ք այս առաջարկությունները նման են փուլային տարբերակին:

Հարցը ուղղված է սևով սպիտակի վրա հստակ և միանշանակ գրվածը (ընդգծումները մերն են) ընթերցող և ընկալող մարդկանց, ոչ թե այս ամենին քաջատեղյակ, բայց ԼՂ բանակցային գործընթացը միտումնավոր նենգափոխող, բանակցությունները ձախողածներին:

Պատմությունը խեղաթյուրել չի հաջողվելու»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր