211652_close_icon
views-count1861 դիտում article-date 14:04 14-04-2022

Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի և Երևանի միջև հանդիպումների անհրաժեշտության մասին

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է Անկարայի եւ Երեւանի հատուկ ներկայացուցիչների միջեւ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպումների անհրաժեշտության մասին, հաջորդ հանդիպումը կկայանա Վիեննայում։

«Եթե մենք խոսում ենք հարաբերությունների կարգավորման մասին, ապա ինչո՞ւ հանդիպումներ չանցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում։ Մենք նման պատրաստակամություն ենք հայտնել»,- ասել է Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հատուկ ներկայացուցիչների հաջորդ՝ երրորդ հանդիպումը տեղի կունենա Վիեննայում։

Հատուկ ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում:

Նմանատիպ նյութեր