211652_close_icon
views-count1226 դիտում article-date 13:12 14-04-2022

ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների՝ ԱՊՀ-ում ամրապնդվելու փորձերը հղի են լուրջ ռիսկերով. ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի և դրա դաշնակիցների՝ ԱՊՀ-ում ամրապնդվելու փորձերը հղի են լուրջ ռիսկերով, դա անընդունելի է Մոսկվայի համար, եւ ԱՊՀ երկրներն այս ֆոնին ամրապնդում են համագործակցությունն արտաքին սահմանների պաշտպանության համար, ria.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի ԱՊՀ երկների Առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:

«Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ նշանակություն ունեն անվտանգության եւ արտաքին սահմանների պաշտպանության ոլորտում միջպետական ​​համագործակցության մեխանիզմները, որոնք ձեւավորվել են ԱՊՀ շրջանակներում։ Հասկանալի պատճառներով համագործակցության այս ոլորտը ամենաքիչ հանրայինն է, սակայն դրա նշանակությունն անշեղորեն աճում է»,- ասել է դիվանագետը։

«Այդ միտումը հատկապես նկատելի է դարձել Աֆղանստանում կարդինալ փոփոխությունների ֆոնին, որոնք էական ազդեցություն ունեն Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում իրավիճակի վրա, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների կողմից իրենց գործելակերպն ու չափանիշները պարտադրելու, ռազմական ճանապարհով ԱՊՀ տարածաշրջանում ամրապնդվելու շարունակական փորձերի լույսի ներքո, ինչը հղի է լուրջ ռիսկերով եւ անընդունելի կլինի Ռուսաստանի համար»,- ընդգծել է նա։

Նմանատիպ նյութեր