211652_close_icon
views-count1878 դիտում article-date 09:57 14-04-2022

Դումանյանը բուհերի օպտիմալացում է սկսել. հայտնի է՝ առաջին փուլով որ բուհերն են միավորվում, «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լուրջ գործընթաց է սկսել բուհերի օպտիմալացման վերաբերյալ: Ավելին, մեր տեղեկություններով՝ օպտիմալացման նախագիծն արդեն ամբողջ փաթեթով նախարարությունը պատրաստվում է ուղարկել կառավարություն:

Նախարարությունն առաջին փուլով որոշում է կայացրել միավորել Կինոյի եւ թատրոնի ինսիտուտն ու Գեղարվեստի ակադեմիան: Անգամ հայտնի է արդեն միացված համալսարանների նոր անվանումը. այն կկոչվի «Արվեստների ակադեմիա»:

Մեր հավաստի տեղեկություններով` նախարարությունը կառավարության հետ ամեն ինչ անելու է, որպեսզի նոր ուսումնական տարին սկսեն հենց նոր համալսարանում: Հատկանշական է, որ նախարարության այս գործընթացին մեծապես աջակցել է Կինոյի եւ թատրոնի ինսիտուտի նախկին ռեկտոր, ներկայիս պրոռեկտոր,  ռեկտորի պարտականությունները կատարող Լիլիթ Արզումանյանը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր