211652_close_icon
views-count46709 դիտում article-date 22:19 13-04-2022

Վայոց Ձորի մարզում բախվել են 49-ամյա տնօրենի Mitsubishi Grandis-ն nւ 57-ամյա մոտոցիկլավարի «Վոսխոդ»-ը. վերջինս կողաշրջվել է. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 13-ին, արտակարգ  դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 49-ամյա Կարեն Կյուրեղյանի վարած Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենան և 57-ամյա Արմեն Գալստյանի վարած «Վոսխոդ» մոդելի առանց համարանիշի մոտոցիկլետը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլետը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի  ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդը աշխատում է «Արփա Պառնաս» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+

Նմանատիպ նյութեր