211652_close_icon
views-count764 դիտում article-date 19:33 13-04-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 12-ից 13-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 80 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 16, թմրամիջոցի հայտնաբերման` 12, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, անձնական ունեցվածքի գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 9-ական, ընտանեկան բռնության՝ 5, ծանր վիրավորանքի՝ 3, ապօրինի ծառահատման ու ծեծի՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, անօրինական միգրացիայի, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային պաշտոն զբաղեցնող անձի, հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատվություն ստանալու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ինքնակամ զավթելու, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և թմրանյութի հայտնաբերման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր