211652_close_icon
views-count1661 դիտում article-date 19:20 13-04-2022

Շատ անգամ ենք խոսել մեր խնդիրների մասին, բայց լուծում չենք ստացել. Արսեն Հարությունյան

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում ևս մեկ անգամ անդրադարձել է ըմբշամարտում առկա խնդիրներին։

«Մենք շատ անգամներ խոսել ենք մեր խնդիրների մասին, բայց լուծում չենք ստացել։Այս խնդրի բարձրաձայնումը բոլոր ըմբիշների և իմ անունից է։ Մենք Եվրոպայի, Աշխարհի առաջնության ենք մեկնում առանց բժիշկների,այլ երկրի հավաքականի բժիշկներին ենք խնդրում մեզ օգնել։

Պատճառն այն է, որ մեր հավաքականի բժիշկը գումար չի ստանում։Մեր անձնական մարզիչները նույնպես ամիսներ շարունակ չեն վարձատրվում։Եվրոպայի առաջնության ենք մեկնել առանց համազգեստ ,գնում ենք երկիր ներկայացնենք , բայց չունենք համապատասխան համազգեստ։ Ու էլի շատ ու շատ խնդիրներ որոնց մասին լռում ենք»,- գրել է ըմբիշը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր