211652_close_icon
views-count880 դիտում article-date 19:06 13-04-2022

Աշխատանքային այցով Սյունիք մեկնած ՄԻՊ պատվիրակությունը հյուրընկալվել է Գորիսի Կանանց ռեսուրսային կենտրոն «ՎԻՆՆԵԹ Հայաստան» գրասենյակում

Ապրիլի 13-ին աշխատանքային այցով Սյունիք մեկնած պատվիրակությունը հյուրընկալվել է Գորիսի Կանանց ռեսուրսային կենտրոն «ՎԻՆՆԵԹ Հայաստան» գրասենյակում։ Հանդիպման ընթացքում կենտրոնի ներկայացուցիչները պատվիրակությանը ներկայացրել են «ՎԻՆՆԵԹ Հայաստան»-ի գործունեությունը և արդեն իրագործած ու ապագա ծրագրերի իրականացման փուլերն ու ակնկալվող արդյունավետությունը։

Կենտրոնի ղեկավար Ռուզաննա Թորոսյանն անդրադարձել է նաև փայտամշակման արհեստանոցի և խոհարարական դպրոցի բացմանը, ինչպես նաև տարեցների ցերեկային կենտրոն բացելու ծրագրերին: Այնուհետև՝ պատվիրակությունը ուղևորվել է Վերիշենի արհեստագործական սոցիալական ձեռնարկություն, որտեղ հանդիպել է շահառուներին՝ ներառյալ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հումանիտար ծրագրի։

Պատվիրակությունը մանրամասն ծանոթացել է ձեռնարկության գործունեությանը, ձեռագործ աշխատանքներին և տեքստիլ արտադրությանը։

Պաշտպանի նախաձեռնությամբ նաև քննարկվել է Վերիշենի «Goris Handmade» ապրանքանիշի տեսականին Երևանում ներկայացնելու տարբերակը, ինչը լայն սպառում կապահովվի և նոր հնարավորություններ կստեղծի ձեռնարկության համար: Պաշտպանի այցը կշարունակվի դեպի Դավիթ Բեկ սահմանային համայնք։

ՄԻՊ հանրային կապերի բաժին

Նմանատիպ նյութեր