2054 դիտում
17:40 13-04-2022
Կասեցվել է Բելգիայում և Գերմանիայում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադների իրացումը
Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված հավելյալ տեղեկատվության համաձայն՝ ռիսկային են համարվում Բելգիայի թագավորությունում և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում արտադրված «Կինդեր» ապրանքանիշի թվով 5 արտադրատեսակ։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված պետական վերահսկողության շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը համադրելով Սննամթերքի անվտանգության մարմինների միջազգային ցանցից (INFOSAN) ստացված տեղեկատվության հետ՝ Տեսչական մարմնի կողմից կասեցվել է «Կինդեր» ապրանքանիշի հետևյալ արտադրատեսակների իրացումը՝ Kinder Surprise Uovo Maxi 100g – 1728 հատ (172,8 կգ)՝ արտադրված Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, Kinder Schokobons 125g – 3792 հատ (474 կգ)՝ արտադրված Բելգիայի թագավորությունում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Կինդեր» ապրանքանիշի մնացած բոլոր ապրանքատեսակների իրացման նկատմամբ Տեսչական մարմնի կողմից սահմանափակումներ չեն կիրառվել և դրանք ենթակա են վաճառքի։
Կասեցված խմբաքանակներից իրականացվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր փորձաքննության: Արդյունքները կհարպարակվեն:
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին

Նմանատիպ նյութեր
6842 դիտում
17:14 11-04-2022
Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի ներմուծումը
4880 դիտում
15:43 07-12-2016
ՍԱՊԾ-ն խախտումներ է արձանագրել կաթնամթերք արտադրողների մոտ. կասեցվել է 20 տնտեսավարողների արտադրանքի իրացումը
Այս բաժնից
1384 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
1000 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար