211652_close_icon
views-count2806 դիտում article-date 16:16 13-04-2022

Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին՝ ժամը 14։30-ի դրությամբ, Աշոցքի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Դիլիջանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
 

Նմանատիպ նյութեր