211652_close_icon
views-count23913 դիտում article-date 14:07 13-04-2022

«Աջափսանդալային» ավտովթար Երևանում․ բախվել են «Ջորին», Honda-ն, Mazda-ն, Opel-ը, Hyundai-ն և մոպեդը․ վերջինս կողաշրջվել է․ Opel-ն էլ բախվել է էլեկտրասյանը․ կա վիրավոր․ պարեկները որոնում են «Ջորիի» վարորդին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ, ապրիլի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Չարենցի փողոցի թիվ 73/2 հասցեի դիմացի հատվածում բախվել են անհայտ անձի կողմից վարած ВАЗ 2101 մակնիշի, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Սերոբ Խաչատրյանի վարած Honda մակնիշի, Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Չախկալյանի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչ 29-ամյա Գարեգին Խանվադալյանի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ 28-ամյա Սպարտակ Առաքելյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները և Երևանի բնակիչ 22-ամյա Արմեն Հայկյանի վարած մոպեդը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Իսկ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Արտյոմ Զարգարյանը, Հայկ Սարգսյանը, Վարդան Միրզոյանն ու Գագիկ Հարությունյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Պարեկային ծառայությունը պարզում «Ջորիի» վարորդի ինքնությունը։ Պարեկային ծառայությունը նաև տեղեկություներ է ստացել, որ վթարի պատճառը եղել է ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով վթարից հետո, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+

Նմանատիպ նյութեր