211652_close_icon
views-count1816 դիտում article-date 17:38 12-04-2022

Չեմպիոնների լիգա. Այսօր կկայանա 2 հանդիպում. ծանր փորձություն «Բավարիայի» և «Չելսիի» համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում կկայանան պատասխան երկու հանդիպումները:
 
Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսիին» և կփորձի պահպանել Լոնդոնում ձեռք բերած շոշափելի հաղթանակը՝ 3:1: Անգլիացիները պետք է հրաշք գործեն, որպեսզի այս դիմակայությունից հաղթող դուրս գան, մանավանդ, որ մադրիդցիների կազմում է անհավանական խաղ ցուցադրող Կարիմ Բենզեման:
 
Մյունխենի «Բավարիան» կընդունի իսպանական «Վիլառեալին», որն առաջին խաղում անակնալ մատուցեց՝ գերմանական ակումբին հաղթելով 1:0 հաշվով: Ընդ որում, մյունխենցիները պետք է դեռ գոհ լինեն, որ ընդամենը նվազագույն հաշվով պարտվեցին, քանի որ իսպանացիները չիրացրեցին բազմաթիվ գոլային պահեր:
 
Այնպես որ, «Բավարիան» պետք է մեծ ջանքեր գործադրի՝ եվրագավաթների մրցաշարերի մեծ մասնագետ Ունաի Էմերիի թիմի արգելքը հաղթահարելու համար:
 
2 հանդիպումն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր