211652_close_icon
views-count1292 դիտում article-date 16:47 12-04-2022

Բայրամովն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը

2022 թվականի ապրիլի 12-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի միջև, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ի շարունակումն ԵՄ Խորհրդի նախագահի միջնորդությամբ և մասնակցությամբ Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը՝ Բայրամովն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ ապագա խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը, մտքերի փոխանակում իրականացրել հումանիտար հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր