211652_close_icon
views-count949 դիտում article-date 16:29 12-04-2022

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Լեհաստան և Մոլդովա

Միացյալ Նահանգների պետքարտուղարի բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով օգնական Ջուլիետա Նոյեսը կայցելի Լեհաստան և Մոլդովա՝ քննարկելու ուկրաինացիների հետ կապված իրավիճակը, ովքեր լքել են իրենց երկիրը հակամարտության պատճառով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

«Վարշավայում նա կհանդիպի Լեհաստանի իշխանությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հումանիտար ճգնաժամի լուծումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Քիշնևում Նոյեսը կհանդիպի նաև տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Բացի այդ, նա պատրաստվում է այցելել փախստականների ընդունման կենտրոն։

Նրա այցը Լեհաստան և Մոլդովա կտևի ապրիլի 12-ից 15-ը։

Նմանատիպ նյութեր