2797 դիտում
16:16 12-04-2022
Առաջարկել ենք ՀՀ դպրոցներում ընդլայնել ռուսերենով դասարանների թիվն՝ ըստ պահանջի․ ԿԳՄՍՆ
ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանում ռուսալեզու գործարար միջավայրի և ներդրումների ակտիվացման ֆոնին ակտիվացել է նաև ռուսալեզու քաղաքացիների ներհոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն:
Վերջիններիս առանձնահատուկ հետաքրքրում է Հայաստանում երեխաների ռուսալեզու կրթության հնարավորությունները: Հայաստանում կրթական և գործարար համապատասխան միջավայր ապահովելու նպատակով, ինչպես նաև վերլուծելով առկա իրավիճակը՝ առաջարկել ենք ՀՀ դպրոցներում, այդ թվում՝ ավագ մակարդակում, ընդլայնել ռուսերենով կրթություն իրականացնող դասարանների թիվն ըստ պահանջի: Այդ դասարանները նախատեսված են հիմնավորապես Ռուսաստանի Դաշնության, ինչպես նաև օտարերկրյա այլ քաղաքացիների համար:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարևորում է հանրակրթական դպրոցներում ռուսերենի ուսուցման որակի բարձրացումը: Այդ կապակցությամբ ռուսաստանյան կողմի հետ համագործակցության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ակնկալում է ստանալ անհրաժեշտ աջակցություն ՀՀ չափորոշիչներին համապատասխան ռուսերենով դասագրքերի բովանդակությունը մշակելու, ուսուցիչների վերապատրաստման ծրագիր կազմելու և վերապատրաստման դասընթացներն իրականացնելու համար:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
307 դիտում
13:09 11-11-2022
Կիևի մանկապարտեզներում և դպրոցներում արգելվել է ռուսերենով ուսուցումը և երեխաներին այդ լեզուն սովորեցնելը
Այս բաժնից
430 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
232 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը