211652_close_icon
views-count2392 դիտում article-date 14:00 12-04-2022

Գերմանիան Հայաստանին կտրամադրի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն

Ազգային ժողովում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2020 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Գևորգյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության կտրամադրվի 116 միլիոն 400 հազար եվրոյի ֆինանսական օժանդակություն։

«Երկու հիմնական մասից է բաղկացած այս օժանդակությունը։ 70 միլիոն եվրո տրամադրվելու է փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը, 40 միլիոն տրամադրվելու է վերականգնվող էներգետիկայի ոլորտում զարգացման վարկերին։ Մեխանիզմը, որով  կտրամադրվի այս օժանդակությունը, դա երկրի բանկային համակարգն է։ Գործում է հայ-գերմանական հիմնադրամ, որի միջոցով գումարները կտեղաբաշխվեն ՀՀ բանկային համակարգ»,- ասաց Գևորգյանը։

Գևորգյանը նաև նշեց, որ համաձայնագրով նախատեսվում է նաև 3.4 մլն. եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել ՀՀ-ին կենսաբազմազանության եւ կայուն զարգացման ծրագրերի իրականացման համար և 3.4 մլն․ եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել նշված ծրագիրը իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար:

Նմանատիպ նյութեր