211652_close_icon
views-count1235 դիտում article-date 12:56 12-04-2022

ԱՄՆ-ն բոլոր երկրներին կոչ է անում ՌԴ-ից զենք չգնել. Բլինկեն

ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր երկրներին զենք չգնել Ռուսաստանից, մինչդեռ ռուսական С-400 համակարգերի գնման համար Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «2+2» ձևաչափով ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարների միջև երկկողմ բանակցություններից հետո Վաշինգտոնում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, գրում է tass.ru-ն։

«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր երկրներին խուսափել խոշոր նոր գործարքներից՝ ռուսական սպառազինության համակարգեր ձեռք բերելու համար, հատկապես այն լույսի ներքո, թե ինչ է անում Ռուսաստանը Ուկրաինայի հետ կապված»,- ասել է նա։

«Մենք դեռ որոշում չենք կայացրել պոտենցիալ պատժամիջոցների կամ պատժամիջոցներից պոտենցիալ բացառությունների վերաբերյալ»,- հավելել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով С-400-ի գնման պատճառով Հնդկաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին հարցին։

Նմանատիպ նյութեր