211652_close_icon
views-count2014 դիտում article-date 23:42 11-04-2022

ԱԱ-2024. Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Կոսովոյին և զբաղեցրեց առաջին հորիզոնականը խմբում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Կոսովոյին և զբաղեցրեց առաջին հորիզոնականը խմբում

Ապրիլի 11-ին` Բուլղարիայի Վառնա քաղաքում, կայացավ ֆուտզալի աշխարհի 2024 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի մրցաշարի երրորդ տուրի Կոսովո-Հայաստան հանդիպումը։ Հայաստանի հավաքականը տարավ որակավորման փուլում իր 3-րդ հաղթանակը՝ առավելության հասնելով մրցակցի նկատմամբ 2:1 հաշվով։  

 Կոսովո - Հայաստան 1:2 (1:2) 

Վառնայի Մշակույթի և սպորտի պալատ

Գոլերը՝ Կելմենդի, 01'03'' (ինքնագոլ), 19'20'', Վիտինյո, 07'08''

 Կոսովո

Մեկնարկային կազմ՝ 1. Բաջրամ Ռամադանի, 4. Մերիթոն Սալիհու, 7. Մերգիմ Դերվիշաջ, 8. Մելոս Կելմենդի, 10. Ժետոն Ռուկովցի (ա)

Պահեստայիններ՝ 12. Շեմաջի Բեքիրի, 2. Էնդրիտ Հաջդանի, 3. Ֆեջզա Կաստրատի, 5. Դարդան Տոպիլա, 9. Դրիլոն Մաչարի, 11. Դրիտոն Նիշորի, 14. Շեֆկի Կամերի, 15. Դուրիմ Քորի, 18. Մուսե Մուրթեզի

Գլխավոր մարզիչ՝ Արբեն Սիմիտչու

 Հայաստան

Մեկնարկային կազմ՝ 12. Լուան Մյուլլեր, 8. Ժոաո Կարվալյո, 10. Սարո Գալստյան (ա),11. Գարեգին Մաշումյան, 23. Ռոդրիգինյո

Պահեստայիններ՝ 2. Էմին Ղարաբեքյանս, 3. Համլետ Մանուկյան, 6. Նիկիտա Խրոմիխ, 7. Վլադիմիր Սանոսյան, 9. Սարգիս Մարգարյան, 13. Արթուր Մելքոնյան, 15. Դավիթ Ասլանյան, 16. Լուկաս Ռոզենսկի, 20. Վիտինյո

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

 Մեր ընտրանին, հաղթելով 3 խաղերում էլ, վաստակեց 9 միավոր և վստահորեն զբաղեցրեց խմբում առաջին հորիզոնականը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր