211652_close_icon
views-count1113 դիտում article-date 19:34 11-04-2022

Հայաստանի հեռուստատեսության տարեգրությունից. Ստեփան Պողոսյան. «Եթերը պատասխանատվություն է պահանջում և ոչ թե թեթև ձեռք»

Սերգո Երիցյանը գրում է. «Եթերը պատասխանատվություն է պահանջում և ոչ թե թեթև ձեռք»,֊հաճախ էր կրկնում Ստեփան Պողոսյանը, ով 18 տարի ղեկավարել է Հայաստանի հեռուստատեսությունը  և ռադիոն։ Եվ նրանք,ովքեր այդ ընթացքում առնչվել են Ստեփան Պողոսյանի կառավարմանը,  Հայաստանի հեռուստառադիոյի զարգացումը համարում են  ստեղծագործական  որոնումների և թռիչքների արդյունավետ շրջան։   

Ստեփան Պողոսյանը կանաչ ճանապարհ էր տալիս ազգային ու նոր մտածոցությանը, որի արդյունքում անընդհատ փոխվում էր եթերը, նոր բովադակություն ու որակ ստանում։ Եվ պատահական չէր, որ մի առիթով նա իր ելույթներից մեկում բարձրաձայնել էր. "Հեռուստատեսությունը պետք է դարբնի ազգային մտածողություն"։

Նա ավելացնում էր նաև հետևյալը,որ հեռուստատեսության հիմնական գործող անձը և դեմքը լրագրողն է,իսկ նրա կողքին կանգնած են ռեժիսորը,օպերատորը, հնչյունային ռեժիսորը,մյուս մասնագիտությունների տեր մարդիկ։Իսկ նրանք պետք է կիրթ ու ուսյալ,բազմակողմանի զարգացած ու վառ անհատականություններ լինեն",֊ ասում էր Ստեփան Պողոսյանը։ 

Այսօրվա պես հիշում եմ իմ առաջին հանդիպումը Ստեփան Կարպիչի հետ(նրան հիմնականում այսպես էինք դիմում)։Ավարտել էի Մոսկվայի Մ.Վ .Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։1981 թվականի ամռանն էր ,նոր էի Մոսկվայից վերադարձել Երևան,աշխատանք էի փնտրում։Ինձ բարի մարդիկ խորհուրդ տվեցին դիմել Ստեփան Կարպիչին։ Զանգահարեցի։ Հրավիրեց հանդիպման։Նշված ժամին ընդունեց իր աշխատասենյակում։ Զբաղված էր,անընդհատ հեռախոսազանգերի էր պատասխանում` զուգահեռ ուսումնասիրելով իմ փաստաթղթերը և հրապարակումները,որը մի ամբողջ պայուսակ էր զբաղեցնում։  Հետո սկսեց թերթել և ընթերցել տարբեր լրատվամիջոցներում իմ հրապարակումները։ Շատ չանցած այդ ամենը ընդհատեց, սեղանից մի դատարկ թուղթ վերցրեց ու գրիչի հետ ինձ մեկնելով`ասաց. "Այ տղա,աշխատանքի ընդունվելու դիմում գրել գիտե՞ս"։ Շփոթված գլխով դրական նշան արեցի, վերցրի թուղթն ու սկսեցի գրել։Երբ ավարտեցի դիմումը,ասաց`տուր։Վերցրեց և անմիջապես մակագրեց`Սերգո Երիցյանին պրոպագանդայի գլխավոր խմբագրությունում ընդունել որպես խմբագիր։Այս ամենը ինձ համար, կարծես, երազում էր կատարվում։ Ինձ սթափեցրեց նրա հրաժեշտի խոսքը. "Հաջողություն եմ մաղթում,ընկեր խմբագիր։ էս դուռը հեռուստառադիոյի ամեն մի աշխատողի,նաև քո համար միշտ բաց է"։Ինձ համար ամեն ինչ անպասելի էր,չգիտեի,թե ինչ պիտի անեի։Այսպես դարձա այդ հրաշալի կոլեկտիվի անդամ ,որը ղեկավարում էր անկրկնելի Ստեփան Կարպիչը։ Նա գիտեր հազարավոր անդամ ունեցող իր կոլեկտիվին`մեկիկ֊մեկիկ։ Նա խրախուսում էր ցանկացած ինքնատիպ ու համարձակ քայլ, հարկ եղած դեպքում միայնակ կանգնում կողքիդ։

Այդպես համակարգում ձևավորվեց ու սկսեց գործել ակտիվ սոցիոլոգիական ծառայություն,որ հնարավոր լինի իմանալ հնարավոր լսարանի իրական տեղեկատվական,նաև արվեստի պահանջմունքները։ Նա ասում էր,որ առաջին հերթին պետք է պարզել միջին  լսարանի ցանկությունները և սպասելիքները,բայց երբեք չիջնելով ամենացածր մակարդակի։  Իսկ երբ հրավեր ստացա ուսումս շարունակելու Մոսկվայի պետական համալսարանում,միայն ողջունեց ու աջակից եղավ,որ մեկնեմ Մոսկվա ուսանելու ասպիրանտուրայում և պատրաստվի "Հայաստանի հեռուստատեսությունը զլմ֊ների համակարգում"ատենախոսությունը։ Ստեփան Պողոսյանը իսկական հետազոտող ուսումնասիրող ու մեծ գիտնական էր,իսկ Հայոց եղեռնին նվիրված ու դրան առնչվող խնդիրների մասին նրա գրքերը ինքնատիպ են իրենց մտածողությամբ , սթափ գնահատականներով ու վերլուծություններով։

Այսպիսին էր Ստեփան Պողոսյանը,որր մինչև վերջ նվիրվեց հեռուստատեսությանը և ռադիոյին `նաև երկար տարիներ լինելով Հանրային Հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի անդամ։

Մեր վերջին հանդիպում֊զրույցներից մեկի ժամանակ ասաց. "Ով այս տասնամյակների ընթա քում աշխատել է հետուստատեսությունում, իրեն իրավացիորեն կարող է համարել կարևոր առաքելության մասնակից,քանի որ ոչ միայն պետական,ազգային,հանրային հեռուստատեսությունը զարգացավ,այլև մասնավոր հեռուստաընկերությունների համակարգը"։ Իսկապես,որ դա այդպես է։Ամեն անգամ,երբ դասերից մեկը նվիրում ենք Ստեփան Պողոսյանին,հիշեցնում ենք նրա այս կամ նման նման մտքեր֊ պատգամները ,որոնք նա թողել է մեզ։Օրինակ ասում էր,որ անկախ տարածությունից ու ժամանակից, միշտ էլ հեռուստատեսությունը ազդեցիկ ուժ ու ամբիոն է լինելու,քանի որ հեռուստատեսությունը ինքնատիպ լրատվամիջոց է և ընդգրկուն արվեստի տեսակ։  Հետո ավելացնում էր,որ ուրիշ աշխարհ է հեռուստատեսությունը`հետաքրքիր,բայց և բազում դժվարություններ ունեցող ու շատ գաղտնիքներ պարունակող։Այնքան շատ էին մարդիկ,որոնք շռայլորեն իրենց տաղանդը հեռուստատեսության միջոցով տվեցին իրենց ժողովրդին ու իրենք էլ դարձան հեռուստատեսության պատմության ամբաժանելի մասը`հենց հեռուստատեսության միջոցով։

Այդպիսիններից էր հենց ինքը`Ստեփան Կարպիչը։ Մեզ մնում է մի փոքր ուշացումով շնորհավորել Ստեփան Պողոսյանի 90 ամյա հոբելյանը,արձանագրելով,որ այդ մեծ մարդ֊անհատականությունից բազմաթիվ դասեր ունեն սովորելու բոլոր նրանք, ովքեր այս դժվարին ու հարափոփոխ աշխարհում իրենց ապագան պատկերացնում են գրավիչ ,բայց և հազարումի դժվարություններ ունեցող ՀԵՌՈՒՍՏԱԱՇԽԱՐՀՈՒՄ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր