211652_close_icon
views-count38564 դիտում article-date 19:50 11-04-2022

Երևանում՝ Նորագավիթում, վրաերթի ենթարկված և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված հետիոտնը մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 10-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Երևանի բնակիչ, 58-ամյա Արթուր Ս.-ն: Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 8-ին՝ ծայրահեղ ծանր վիճակում, երբ վրաերթի էր ենթարկվել Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայի կողմից:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի  ավագ հետաքննիչ  Գևորգ Շագոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 8-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ն իր վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենայով Նորագավիթի 1-ին փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ 58-ամյա Արթուր Ս․-ին:

Վարորդը  փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օգնել  քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած բժշիկների հետ միասին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարել և տարածքը սահմանազատել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Պողոսյանը, պարեկներ Մարիամ Պողոսյանն ու Արման Գրիգորյանը։ 

Վրաերթի մասին ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գևորգ Շագոյանի գլխավորությամբ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր