211652_close_icon
views-count2288 դիտում article-date 22:34 11-04-2022

«Բարսելոնան» Լևանդովսկիի հետ համաձայնեցրել է 3-ամյա պայմանագիր

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կտեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հայտնում է TVP Sport՝ նշելով, որ Լեհաստանի հավաքականի ավագն արդեն համաձայնեցրել է պայմանագրի պայմանները:
 
Խոսքը գնում է բազմամիլիոննանոց եռամյա պայմանագրի մասին: 33-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» ղեկավարությանը տեղեկացրել է պայմանագիրը չերկարաձգելու մասին, որը գործում է մինչև 2023թ. ամառը:
 
Հաղորդվում է, որ «Բավարիան» Լևանդովսկիի համար պահանջում է 65 մլն եվրո, սակայն գործարքում այլ խաղացողներ ներգրավելու դեպքում այդ գումարը կարող է նվազել:
 
Այս մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին Բունդեսլիգայում անցկացրած 29 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ:

Նմանատիպ նյութեր