211652_close_icon
views-count2860 դիտում article-date 17:56 11-04-2022

Ոսկյա և արծաթյա զարդեր գողացողը կալանավորվել է. Նոր Նորքի քրեական հետախույզների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 25-ին Երևանի Բակունցի փողոցի մի բնակարանից գողություն էին արել: Տանը մարդ չէր եղել: Բնակարանն առաջին հարկում է, պատուհաններն էլ՝ առանց ճաղավանդակի, ինչից էլ, ամենայն հավանականությամբ, հանցամիտն օգտվել էր: Տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր պատուհանը, մտել բնակարան ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր:

Բնակարանային գողության մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկացան օպերատիվ կառավարման կենտրոնից՝ ժամը 20.30-ի սահմաններում: Երեկոյան տուն վերադարձած տանտիրուհին տեսնելով կատարվածը՝ 1-02 էր զանգել:

Դեպքի վայրի զննությունից հետո Նոր Նորքի քրեական հետախույզներն անցան օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը, ձեռք բերած տեղեկությունների ստուգմանը։ Հետևողական աշխատանքի արդյունքում բնակարանային գողությունը բացահայտվեց հաղորդումից օրեր անց՝ բացառապես օպերատիվ ճանապարհով: Քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը կատարել էր Նոր Խարբերդի 52-ամյա մի բնակիչ: Ապրիլի 4-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին:

52-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին: Նա կալանավորվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր