211652_close_icon
views-count1581 դիտում article-date 15:12 11-04-2022

Պուտինը և Լուկաշենկոն վաղը կհանդիպեն Հեռավոր Արևելքում

Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն կհանդիպեն Հեռավոր Արևելքում, այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարի խոսքով` բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Ուկրաինայում ծավալվող իրադարձությունները և երկկողմ հարաբերությունները։

Պեսկովի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն և Պուտինը այցելելու են նաև Բլագովեշենսկի մերձակայքում գտնվող «Վոստոչնի» տիեզերակայան։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հաղորդել էր, որ երկու երկրների նախագահները «Վոստոչնի» կայցելեն տիեզերագնացության օրը՝ ապրիլի 12-ին։