211652_close_icon
views-count3793 դիտում article-date 11:58 11-04-2022

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Երեւանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են կատարվել: Երեւանի քաքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այսօր՝ ապրիլի 11-ին, քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրեց, որ Աջափնյակ վարչական շրջանը ունի նոր ղեկավար՝ Կամսար Բաբինյանը: Իսկուհի Օսիպյանը նշանակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետի պաշտոնակատար, իսկ Արման Ջհանգիրյանը՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների, հաշվառնամ եւ գանձման վարչության պետի պաշտոնակատար:

«Շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք բոլորիս»,- ասել է քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր