211652_close_icon
views-count1245 դիտում article-date 11:07 11-04-2022

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի «անհրաժեշտ զենք»՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար

Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային տրամադրել «անհրաժեշտ զենք»՝ Ռուսաստանից պաշտպանվելու համար, կիրակի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Սալիվանն ասել է, որ Բայդենի վարչակազմն ավելի շատ զենք կուղարկի Ուկրաինա, որպեսզի թույլ չտա Ռուսաստանին նոր տարածքներ գրավել և հարձակվել խաղաղ բնակչության վրա:

Ավելի ուշ, ելույթ ունենալով NBC News-ի եթերում, Սալիվանն ասել է, որ ԱՄՆ-ը «շուրջօրյա աշխատում է Ուկրաինա զենք մատակարարելու և շատ այլ երկրներից զենքի մատակարարումը կազմակերպելու և համակարգելու համար»:

Նմանատիպ նյութեր