211652_close_icon
views-count2834 դիտում article-date 09:51 11-04-2022

Իլոն Մասկն առաջարկել է Twitter-ի գլխավոր գրասենյակը վերածել անօթևանների կացարանի

Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկ, որը վերջերս է դարձել Twitter-ի բաժնետերերից մեկը, հանդես է եկել ընկերության ապագայի վերաբերյալ նոր նոր առաջարկով։ Ինչպես գրում է ria.ru-ն, Մասկն առաջարկել է ընկերության՝ Սան Ֆրանցիսկոյում գտնվող գլխավոր գրասենյակը վերածել անօթևանների կացարանի։

«Սան Ֆրանցիսկոյում գտնվող Twitter-ի շտաբ-բնակարանը վերածել անօթևանների կացարանի․ միևնույն է որևէ մեկն այնտեղ չի լինում», - գրել է Մասկը հաղորդագրության մեջ՝ առաջարկելով քվեարկել այս գաղափարի օգտին։

Քվեարկությանը մասնակցել է 1,8 միլիոն մարդ։ Դրա ավարտից երկու ժամ առաջ Մասկի այս գաղափարի օգտին է քվեարկել օգտատերերի ավելի քան 91 տոկոսը, դեմ է հանդես եկել 8,6 տոկոսը։

Նմանատիպ նյութեր