211652_close_icon
views-count37417 դիտում article-date 09:51 10-04-2022

Խոշոր հրդեհ՝ Երևանում հայտնի Մարգարյան հիվանդանոցում. ժամանել է հրշեջների մի քանի մարտական հաշվարկ, մեծ թվով պարեկներ և «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը  03:15-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն, որ Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի 1-ին հարկում կրակ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 8, թիվ 1, թիվ 3, թիվ 2 և թիվ 5 հրշեջ-փրկարարական  ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: Նույն  վաշտի մի քանի պարեկներ սահմանազատաել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի աշխատել:

Հրշեջ փրկարարների աշխատանքը տեղում ղեկավարել են Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը և հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի բաժնի պետ Գարիկ Հակոբյանը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքերլ են ծննդատան աշխատակիցները:  Ամբողջությամբ այրվել է կապի սենյակը՝ իր գույքով:

Օպերատիվորեն  ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի  և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պազվում է:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր