211652_close_icon
views-count4687 դիտում article-date 17:16 09-04-2022

«Դրոշին մոտիկ ոչ մեկ ոտք չդնի». քաղաքացիներն Արցախի դրոշը պաշտպանում են ԱԺԲ-ականներից․ «Առավոտ»

Երեւանում գտնվող Ֆրանսիայի հրապարակի հարակից տարածքում այսօր հավաքվել են մի խումբ քաղաքացիներ՝ ԱԺԲ անդամներից պաշտպանելու հրապարակի մեջտեղում տեղադրված Արցախի Հանրապետության դրոշը․ ԱԺԲ-ն այսօր Ազատության հրապարակում հանրահավաք է անում, որից առաջ կենտրոնի փողոցներում իրազեկման գործողություններ եւ երթեր տեղի ունեցան։ Գրում է Aravot.am-ը։

Հիշեցնենք, որ օրերս Արցախն Ադրբեջանի կազմում չթողնելու պահանջով խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք եւ երթ էր իրականացրել, Ֆրանսիայի հրապարակում բարձրացրել Արցախի դրոշը, որը ներկել  էին «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները։ Այդ քայլը դրոշի հանդեպ վանդալիզմ եւ պղծություն էր որակվել․ ՀՅԴ երիտասարդները վերականգնել էին դրոշը։

«Իրենք իբր թե Արցախի դրոշը փոխարինեցին ՀՀ դրոշով։ Իրականում պղծում էին Արցախի դրոշը։ Եկել ենք կանգնենք, որ պաշտպանենք Արցախի դրոշը։ Հեսա իրենց խումբը մոտենում է։ Հուսանք՝ այնքան հիմար չեն գտնվի, որ նույն բանը նորից անեն։ Ոստիկանները մեզ խոստացել են, որ թույլ չեն տա մոտենալ դրոշին։ Իրենք ասում են, թե Արցախի դրոշը ՀՀ դրոշի աղավաղված տեսակն է, իսկ դա սրբապղծություն է։ Հազարավոր տղաներ զոհվել են Արցախի դրոշը կանգուն մնալու համար»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց դրոշը պաշտպանելու եկած քաղաքացիներից մեկը։

Այնուհետեւ մոտեցավ ԱԺԲ-ի երթի մասնակիցների խումբը։ Ոստիկաններն ուժով որոշ քաղաքացիների մի կողմ տարան, որ բախումներ չլինեն։ «Դրոշին մոտիկ ոչ մեկ ոտք չդնի»,-բղավեց տղամարդկանցից մեկը։ Ոստիկանները քաղաքացիներին եւ լրագրողներին հորդորեցին դուրս գալ հրապարակի կենտրոնական հատվածից։ ԱԺԲ երթի մասնակիցները շարունակեցին ճանապարհը ոստիկանների ուղեկցությամբ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր