211652_close_icon
views-count2736 դիտում article-date 17:10 09-04-2022

Լույս է տեսել Վարդուհի Դավթյանի «Վահան Թէքէեան» երկերի եռահատոր ժողովածուի 1-ին հատորը

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը սիրով տեղեկացնում է, որ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ լույս է տեսել բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանի հեղինակած «Վահան Թէքէեան» երկերի եռահատոր ժողովածուի առաջին հատորը, որը ներկայացնում է հանճարեղ հայի 1901-1910թթ. գրած եւ մամուլում տպագրած հրապարակագրական հոդվածները:

Գիրքն այս օրերին մասնակցում է Լոնդոնի «Օլիմպիա» կենտրոնում անցկացվող «Գրքի միջազգային ցուցահանդեսին», եւ այլ հայ հեղինակների գեղարվեստական, պատմական, արվեստաբանական, գիտահանրամատչելի, մանկական գրքերի հետ միասին ներկայացված է Հայաստանի տաղավարում:

Գրքի շնորհանդեսը նախատեսվում է Երեւանում մայիսին /այս մասին լրացուցիչ կտեղեկացնենք/:

Նշենք նաեւ, որ սփյուռքահայ հրապարագրի՝ Վահան Թեքեյանի մեծաքանակ հոդվածները սփռված են մամուլի էջերում: Գրքի հեղինակը հավաքել եւ ժամանակագրական կարգով զետեղել է դրանք այս հատորի մեջ: 

Վ.Թեքեյանի հոդվածներն առանձին հատորներով ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր